Վեներա Ղարայանը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն և երկու որդիներին։ Կրտսեր որդին՝ Դավիթ Ղարայանը, հոկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղում Մարտունի 3 զորամասի 7-րդ վաշտի զինծառայողների հետ հայտնվել է շրջափակման մեջ, ապա՝ զոհվել։
Երբ պատերազմը սկսվել է, Գարիկը 2 ամսվա զինծառայող է եղել։ Էդգարի որդին 73 զինծառայողներից մեկն էր, որոնք Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հրամանով 2020թ. հոկտեմբերի 11-ին գնացել են դեպի Հադրութ, հայտնվել շրջափակման մեջ և զոհվել։
Արև Պետրոսյանն իր ամուսնուն՝ Կամո Շահվերդյանին շուրջ 3,5 ամիս փնտրել է դիահերձարաններում։ Կամո Շահվերդյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Մարտունի 3 զորամասի 7-րդ վաշտի զինծառայողների հետ։
«Գոռ Իշխանյանի սխալն այն է, որ, ինքը լինելով գնդի հրամանատար, չտիրապետելով տվյալներին, զորք է ուղարկում»,- նշեց Աշոտ Չոբանյանը։
Որդու հետ վերջին անգամ Արմինեն խոսել է 2020թ. հոկտեմբերի 10-ին։ Դրանից միայն 3 ամիս հետո՝ 2021թ. հունվարի 14-ին ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատվել են, հունվարի 17-ին Սուրենին հուղարկավորել են։
«Սկզբից ասում էին, հույս են տալիս՝ երեխաները ողջ են, բունկերներում թաքնված են։ Վերջում պարզվեց, որ բոլորը զոհվել են, Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանել»,- ասաց նա։
Համբարձում Զարգարյանն դատարանին հայտնեց՝ իրենց գյուղից Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտում 7 զինծառայող կար։ Ըստ գործում առկա տվյալների՝ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
Մարտունի-3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը պնդում են՝ զոհվածների ծնողները սպառնալիքներ են հնչեցնում իրենց հասցեին։ Պաշտպանները դատարանից պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը։
Հադրութի Այգեստան գյուղում զոհված 73 զինծառայողների ծնողները շարունակում են ցուցմունք տալ դատարանում։ Ծնողներին մտահոգում է՝ ինչու իրենց որդին հայտնվեց գրավված տարածքում, ինչու չհետևեցին զորքի ընթացքին, և, վերջապես, ովքեր են պատասխանատուները։